կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-05 20:38
Սպորտ

Հայաստանի առաջնություն. 20-րդ տուր. «Բանանց»-ը շարունակում է հաղթանակների շարքը

Հայաստանի առաջնություն. 20-րդ տուր. «Բանանց»-ը շարունակում է հաղթանակների շարքը

 

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում այսօր տեղի ունեցավ 3 հանդիպում: Բոլոր 3 հանդիպումներում խփվեց ընդամենը մեկ գնդակ:


«Բանանց»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար»-ին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Պետեր Շտեֆանովսկու խփած գնդակը հաղթանակ պարգևեց «Բանանց»-ին: Ժոլտ Հոռնյակի սաները 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին:


«Ուլիս»-ը սեփական հարկի տակ զիջեց «Միկա»-ին: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Ադամյանը՝ 44-րդ րոպեին: «Ուլիս»-ը կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը:


«Արարատ»-ը «Հրազդան» մարզադաշտում մրցեց հետնապահ «Ալաշկերտ»-ի հետ: Աբրահամ Խաշմանյանի սաները միայն խաղավերջում կարողացան հաղթական գոլ խփել: 86-րդ րոպեին Ալեքսանդր Ռակիչը գրավեց մրցակցի դարպասը:


Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա վաղը` «Շիրակ»-ը Գյումրիում կմրցի «Փյունիկ»-ի հետ: