Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Բանանց»-ն ու «Գանձասար»-ը 3-ական գնդակ փոխանակեցին: Կապանցիները արտագնա խաղում 3 գնդակի առավելություն ունենալով չկարողացան պահպանել այն: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Գեղամ Հարությունյանը 8՛, Արտակ Գրիգորյանը 44՛, և Խորեն Վերանյանը 50՛: «Բանանց»-ի կազմում աչքի ընկան Պետրոս Ավետիսյանը 52՛,89՛, և Վահագն Այվազյանը 82՛:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Շիրակ»-ը սեփականհարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Ալաշկերտ»-ի հետ: 30-րդ րոպեին էդգար Մալաքյանը առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին տանտերերը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին: Դաշտից հեռացվեց «Ալաշկերտ»-ի դարպասապահ Ստեփան Ղազարյանը, իսկ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժան-Ժակ Բուգուհին: 2-րդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց, իսկ ավելացված ժամանակում հյուրերը մնացին 9 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Միհրան Մանասյանը: