կարևոր
8659 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-19 09:10
Իրավական

Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում․ «Հրապարակ»

Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի պաշտոնի հետ կապված՝ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում` ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում: Մինչդեռ սա բաց ինֆորմացիա պետք է լինի: ՀՀ ԱԳՆ կայքում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսի դիմաց, որի նստավայրը Լոս Անջելեսն է, որեւէ անուն դեռ չկա: Սակայն նշանակումն արդեն եղել է: Ի դեպ, 2021-ին Բայբուրդյանի ազատման հրամանն էլ էր գաղտնի պահվում: Նրան ազատել էին, ապա խնդրել մի քանի ամիս պաշտոնավարել, մինչեւ նոր մարդ կնշանակվի:

Հյուպատոսության կայքում վերջին տեղեկությունը թվագրված է 2021-ի հունիսի 9 եւ վերաբերում է հյուպատոսի հեռավար (թերեւս՝ հրաժեշտի) հանդիպումներին, օրինակ` Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի մեծամասնության առաջնորդ Ռեյեսի հետ: Թեեւ ԱԳՆ-ի ամենօրյա լրահոսը պարտաճանաչորեն տեղադրում են:

Լոս Անջելեսում նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը, ով արդեն հանդիպումներ է ունենում, օրինակ, ամերիկյան կայքերից մեկում հանդիպեցինք լուրի. «Օգոստոսի 15-ին Թեքեյան մշակութային միությունը ներկայացնող պատվիրակությունն այցելեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն եւ հանդիպեց նորանշանակ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ», նրան «վերջերս նշանակման կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ում եւ Կանադայում TCA-ի Կենտրոնական վարչության քարտուղարի օգնական Միհրան Թումաջանը»։

Մենք տեղեկացանք, որ Կ. Իսրայելյանը դիվանագետների հին սերնդից է, աշխատել է Վաշինգտոնում, ՀՀ ԱԳՆ-ում: Համարվում է հին սերժական կադր, բայց դավանափոխ եղած: Ըստ մի աղբյուրի, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի փեսայի բարեկամն է, գուցե հենց դա է դեր խաղացել նշանակման հարցում:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։