Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնել է Սպիտակ: Ծառուկյանը բնակիչներին հիշեցրեց, որ հաջողության հասնելու դեպքում իրենց նախընտրական ծրագրում տեղ գտած 15 կետերը շատ արագ կյանքի կկոչվեն և առանձնակի ուշադրությամբ հիշեց արագաչափերին վերաբերող կետը: «Գալիս եմ այստեղ, արդեն 30 հատ արագաչափ կա: Մարդ ես, կարող ա հեռախոսով ես խոսում»,- դժգոհեց նա, ապա բացատրեց, որ անարդար է, երբ մարդիկ իրենց ստացած աշխատավարձի չափով կամ էլ ավելի վճարում են տուգանքներ: «Տեսախցիկները թող մնան, բայց տույժ ու տուգանքները հանվեն»,- ասաց Ծառուկյանը:
Ի դեպ, նա վստահեցրեց, որ բնակիչների հետ հանդիպման ընթացքում արտասանած տեքստերը համպատրաստից են: «Ես պարապած չեմ գալիս այստեղ, հենց մեքենայից իջնում եմ, տեսնում եմ ժողվորդի խնդիրը»,- ասաց Ծառուկյանը:
«Ծառուկյան» դաշինքի ղեկավարը հավաքված մարդկանց նաև հորդորեց տեր լինել սեփական իրավունքներին ու ասաց, որ շատ հաճախ հենց մարդիկ են մեղավոր լինում, որ խախտվում են իրենց իրավունքերը: «Դուք եք մեղավոր, խի՞ եք խաթր անում գյուղապետին, քաղաքապետին»,- նշեց նա: