|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է նաև, որ վարչապետը դիմումը ներկայացրել է դեռևս մեկ ամիս առաջ, սակայն, հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր վարչապետին մեկ ամիս սպասել:
Լրագրողները փորձեցին վարչապետից ճշտել այս լուրը, սակայն նա չպատասխանեց հարցերին և նիստից հետո լուռ հեռացավ: