|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.
«1-ին հրաժարականը Հանրային հեռարձակողի խորհդրում․
Ուրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը։ Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ (որպես հիշեցում քիչ անց կզետեղեմ մեկնաբանություններում), բայցևայնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու պարոն Մարտիրոսյանի որոշումը։
Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն»։