կարևոր
9652 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 17:25
Քաղաքական

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտարարեց այսօր ավագանու անդամների, քաղաքապետարանի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող գործակարգավարական նիստի ընթացքում։

Քաղաքապետի լիազորությունները մինչև առաջիկա ընտրությունները կկատարի դեռևս գործող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերին նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններին քաղաքապետի իշխանության թեկնածուն ներկայիս մյուս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստին նշանակվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։