|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Քուվեյթում պատասխանել է առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման մասին` լրագրողների հարցերին։
Ըստ t24-ի՝ Գյուլն ասել է, որ մինչև ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը հայտնի կդառնա նախագահի թեկնածության հարցը, նաեւ հայտնել, որ այդ մասին պետք է խոսի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հուսով է՝ Էրդողանի որոշման մասին չի իմանա մամուլից։
«Ես պարզ ասում եմ, որ Էրդողանի հանդեպ անակնկալ քայլ չեմ անի, ինքն էլ՝ իմ դեմ։ Նմանատիպ հարցերի մասին մենք խոսում ենք: ՏԻՄմ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո միայն կարող ենք այդ հարցի շուրջ լուրջ քննարկումներ անել »,- ասել է Գյուլը: