կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 16:00
Տարածաշրջան

Եթե ԵՄ-ն ցանկանում է աշխարհում դերակատարում ունենալ, ապա կարիք ունի Թուրքիայի նման երկրի. Գյուլ

Եթե ԵՄ-ն ցանկանում է աշխարհում դերակատարում ունենալ, ապա կարիք ունի Թուրքիայի նման երկրի. Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր Süddeutsche Zeitung պարբերականին և խոսել ԵՄ ինտեգրման գործընթացի, Սիրիայի ու տարածաշրջանային իրադարձությունների մասին. տեղեկացնում է Haberler-ը:

Նշելով, որ ԵՄ ինտեգրման գործընթացում երկու կողմերն էլ թերություններ են ունեցել, Գյուլն ասել է. «Ինձ ամենաշատը նեղացնում է այն, որ ԵՄ-ն Թուրքիային չի դիտում որպես ռազմավարական շահ, որպես կենտրոնական գործընկեր: Կարծում եմ՝ սա մեծ սխալ է»:

Պաշտպանելով այն տեսանկյունը, թե Թուրքիան մուսուլմանական ուժեղ երկիր է, և նրա անդամակցությունը ԵՄ-ին օգուտ կբերի կառույցին, նա նշել է. «Եթե ԵՄ-ն ցանկանում է աշխարհում դերակատարում ունենալ, ապա կարիք ունի Թուրքիայի նման երկրի»:

Ինչ վերաբերում է Սիրիայում ԻՇԻՊ-ի ահաբեկչական գործողություններին՝ Գյուլը պնդել է, որ Թուրքիան ամեն ինչ արել է` նրանց մուտքը Սիրիա և Իրաք արգելափակելու համար: Նա նշել է նաև, որ օտար զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար Թուրքիային  հավելյալ տեղեկություններ են հարկավոր: «Այդ տեղեկությունները չհատկացնելու պարագայում Թուրքիային քննադատողները պետք է ազնվորեն վարվեն»,- ասել է Թուրքիայի նախկին նախագահը: