|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ես ցավում և տանջվում եմ»,- ասել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Suudi El Hayat թերթին տված առաջին հարցազրույցում:
Ըստ Haberler-ի՝ անդրադառնալով Եգիպտոսի և Թուրքիայի միջև տեղի ունեցած քաղաքական լարվածությանը՝ Գյուլն ասել է. «Ես միշտ ցանկանում եմ, որ Եգիպտոսը հզոր լինի: Երկու երկրների միջեւ տեղի ունեցածի պատճառով ես ցավում և տանջվում եմ: Խնդիրների լուծման համար ես նույնպես քայլեր եմ ձեռնարկել»:
Հարցազրույցը վարող Հասան Շարբելի դիտարկմանը, թե` «հարցերին դեռ դիվանագիտորեն եք պատասխանում», Գյուլը պատասխանել է. «Կարծում եմ՝ հրահրող հայտարարություններ անելը ո'չ Թուրքիային օգուտ կտա, ո'չ էլ մուսուլմանական աշխարհին»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ընթացքում միջազգային հանրությանը մեղադրել էր Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացնողներին օրինականացնելու մեջ, որից հետո Եգիպտոսը դատապարտել էր Էրդողանի ելույթն ու չեղյալ հայտարարել երկկողմ հանդիպումները: