|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իտալիա կատարած այցելության երկրորդ օրը պատասխանել է լրագրողների հարցերին. հայտնում է haberler-ը:
«2014-2015 թվականները կարևոր են լինելու: Թուրքիան միջազգային տարբեր մարտահրավերների առաջ է կանգնելու: 3-4 տարի առաջ մտածում էինք, որ մի քանի «ընկեր» պետություններով շրջապատված երկիր ենք: Սակայն մեր պետությունը բազում աշխատանքներ է տանում` Թուրքիայի հետ ընկեր լինելու արժեքը հաստատող գործերը շատացնելով: «Սպառնալիք» բառի` 4-5 տարի առաջվա և ներկայիս հասկացողությունը շատ տարբեր է: Այն ժամանակ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ՔԲԿ-ն էր, իսկ հիմա պետք է շատ ավելի զգուշ լինենք: Ուզում եմ ասել, որ մեր հարավային սահմանի վիճակը շատ ավելի բարդ է»,- ասել է Գյուլը: