Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր հաստատեց «Քաղաքացիական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը, ըստ որի` պետք է ստեղծվեն քաղաքացիական ակտերի էլեկտրոնային բազաներ:
«Շատերն են բախվել այս կամ այն տեղեկանքը ստանալու խնդրի հետ, կամ` հերթ կանգնելու, որ դիմումը գրանցվի, կամ ամուսնության վկայականում, ծննդյան վկայականում տառասխալներ կան' մի դեպքում ինքը Հրաչ է, մի դեպքում' Հրաչիկ, մի դեպքում Ռոզա է, մի դեպքում' Ռոզիկ, անձնագրում մի բան է գրված, ծննդյան վկայականում` մեկ այլ բան, երեխայի անձնագրում երրորդ բանն է գրված... Այս ամենը մարդկանցից մի քանի օր, նյարդեր է պահանջում: Այս համակարգի ներդրումով մենք այս ամենից կձերբազատվենք»,- այս որոշման անհրաժեշտությունը ու կարգավորման խնդիրների էությունն լրագրողներին ներկայացնելիս նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
Նախաարը նշեց, որ առաջին հերթին կթվայնացվեն ամուսնության վկայականները, հետո' ծննդյան վկայականները եւ այլն: Թվայնացման աշխատանքներն էլ սկսվելու են նոր ակտերից ու հետ են գնալու:
Հատկապես` ընտրողների ցուցակներում, ընդգծեց Հրայր Թովմասյանը, այսուհետ բացառվելու է «մահացած հոգիների» հայտնվելը, եւ այլեւս հնարավոր չէ, որ դրանք այնտեղ տեղ գտնեն, որովհետեւ հենց մահը գրանցվեց, անձի անունն անմիջապես դուրս է գալու մյուս ցուցակներից: «Դուրս է գալու սոցիալական ապահովության համապատասխան ցուցակներից, եւ հետագայում մահացած անձանց կենսաթոշակներ ստանալը, սոցիալական նպաստներ ստանալը բացառվելու է»,- պարզաբանեց արդարադատության նախարարը:
Նոր ներդրվող համակարգը, ինչպես նշեց նախարարը, կդյուրացնի նաեւ օտար երկրներում ՀՀ հյուպատոսությունների ու համապատասխան ծառայությունների կողմից քաղաքացիներին տեղեկանքներ տրամադրելը, քանի որ այդ ծառայություններն արդեն հնարավորություն կունենան անմիջապես մուտք գործելու էլեկտրոնային բազաներ ու վերցնելու անհրաժեշտ տվյալները: