Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանի ընտրված, շախմատի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը մտադիր է վերցնել ավագանու իր մանդատը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ինքը՝ Լպուտյանը: «Քանի որ դա հասարակական աշխատանք է և իմ գործունեության հետ իրավունք ունեմ համատեղելու, կարծում եմ՝ կվերցնեմ մանդատը»,- ասել է նա: Ձեր վերջնական որոշումը ինչ որ հանգամանքի՞ց է կախված. հարցին պատասխանել է. «Ես լրիվ ազատ մարդ եմ: Իմ որոշումն է»,- ապա հավելել, որ մանդատը հաստատ վերցնելու է:
«Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր, «Մելտեքս» ԱՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, ով «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 2-րդ համարն է, մանդատը վերցնելու հստակ որոշում դեռ չի կայացրել: «Երբ գործը դրան հասնի, ամեն ինչ հստակ կլինի: Սա էն իրավիճակն է, որտեղ մտածելու շատ բան կա»,- թղթակցի հետ զրույցում ասել է նա: Դուք սպասում եք բողոքարկման արդյունքների՞ն, հարցին պատասխանել է. «Բոլոր տիպի զարգացումներին եմ սպասում: Ես համոզված եմ, որ զարգացումներ լինելու են և արդարացի զարգացումներ են լինելու, ոչ թե՝ հնարովի և շինծու: Եվ էդ զարգացումներից էլ կախված կլինի իմ քայլերը»,- պատասխանել է Մեսրոպ Մովսեսյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Մեսրոպ Մովսեսյանը, այնուամենայնիվ, ավագանու անդամ չի դառնա: