կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 12:55
Տարածաշրջան

Հարձակում՝ «Ակօս»-ի ադրբեջանցի թղթակցի վրա

Հարձակում՝ «Ակօս»-ի ադրբեջանցի թղթակցի վրա

Պոլսում հրատարակվող  «Ակօս» պարբերականը գրում է, որ իր թղթակից Արզու Գեյբուլլաեւան դարձել է ադրբեջանական մամուլի թիրախը: 

 

Գեյբուլլաեւան վերջերս հարցազրույց էր տվել Ատրպատականի «Մոդեռն ազ» կայքէջին, որը ադրբեջանական կողմը մեկնաբանել էր այսպես. «Մի՞թե կարելի է մի ազգի հողերը գրաված, ցեղակիցներին տարագրության պարտադրած թշնամու հետ նույն երդիկի տակ՝ կողք կողքի աշխատել»:

 

Լրագրողը  որքան էլ ջանում է  նպաստել  հայ-ադրբեջանական  հասարակությունների միջև հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանական ԶԼՄ-ներում միշտ  շեշտվում է նրա՝  հայկական «Ակօս»-ի աշխատակից լինելը:

 

Զրուցավարը նրան ուղղում է հետևյալ հարցը. «Գաղտնիք չէ, որ «Ակօս»-ը հայկական թերթ է, որի նախկին խմբագիրն էր Հրանտ Դինքը: Որպես «Ակօս»-ի աշխատակից` Ձեզ ինչպե՞ս են վերաբերվում: Ադրբեջանցի լինելու պատճառով Ձեր գրածները գրաքննության ենթարկվո՞ւմ են: Ձեր նկատմամբ հարձակողական դիրք ունե՞ն: Մեղադրո՞ւմ են Ձեզ «Ակօս»-ի աշխատակից լինելու համար»:

 

Հրացազրույցի հրապարակումից հետո Գեյբուլլաեւան համացանցում շատ ծանր մեղադրանքների ենթարկվեց, որոնց պատասխանեց հետևյալ խոսքերով. «Ոմանք ասում են, որ ես այս բանն անում եմ գումար վաստակելու համար: Իսկ ոմանք վճռել են, որ ես դավաճան եմ: Աներևակայելի հայհոյանքներ եմ լսում: Ցավում եմ, որ այս մեկնաբանությունները գրողները ոչ մի հանդուրժողականություն չունեն իրենցից տարբեր մտածողների նկատմամբ: Ափսոս, որ Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնությունը լցված է ատելությամբ  և զերծ է հանդուրժողականությունից»: