|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Բրիտանական SkyNews հեռուստաալիքը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նրա թղթակից Քոլին Բրեյզերը ուղիղ եթերում սկսել է ուսումնասիրել Դոնեցկի մոտակայքում կործանված մալայզիական ինքնաթիռի ուղեւորներից մեկի անձնական իրերը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մեր թղթակից Քոլին Բրեյզերը ռեպորտաժ էր վարում ինքնաթիռի կործանման վայրից եւ հեռուստադիտողներին ցուցադրել է ուղեւորներից մեկի ճամպրուկի պարունակությունը: Քոլինն անմիջապես գիտակցել է, որ սխալ է վարվում եւ ասել այդ մասին եթերում: Ե՛վ Քոլինը, ե՛ւ SkyNews-ը ներողություն են հայցում»,- ասվում է հեռուստաալիքի տարածած հայտարարության մեջ:
SkyNews-ի կադրերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել հեռուստադիտողների շրջանում, սոցցանցերում: Իսկ ԶԼՄ-ների բնագավառի փորձագետ Ջո Ուոթսոնը կատարվածը որակել է որպես «սարսափելի պահ ժուռնալիստիկայի համար»: