կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 12:32
Քաղաքական

«Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները թող ծափահարեն. Շարմազանովի արձագանքը՝ Նաիրա Զոհրաբյանի «բրավո»-ին

«Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները թող ծափահարեն. Շարմազանովի արձագանքը՝ Նաիրա Զոհրաբյանի «բրավո»-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա քննադատեց 2017 թվականի բյուջեն: Պատգամավորի խոսքով՝ այն իր ցուցանիշներով, իր նպատակադրումներով չի համապատասխանում որոշ ժամանակ առաջ կառավարության կողմից ներկայացված ծրագրից բխող արդյունքներին:

«Ես սա որակել եմ որպես մեր ծրագրերի հետաձգման բյուջե»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ վերջին տարիների կառավարության ծրագրերի հիմնական բյուջեները ձախողվել են:

«Այս կառավարության ընկերները, որոնք միգուցե նաև լավ մենեջերներ են, որևէ կապ չունեն այս քաղաքական պատասխանատվության ինստիտուտի հետ: Քաղաքական ինստիտուտի հետ կապ ունեն այստեղ նստած քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, որոնք լռել են: Երբ եկավ վարչապետը, ասաց, որ վիճակը ծանր է, պաուզա, ծայրահեղ ծանր է: Մենք էլ էինք այդպես ասում, բա դո՞ւք ինչ էիք ասում, լռում էիք դուք, միգուցե նախորդ կառավարություններին օգնեիք»,- ասաց Մելքումյանը:

Նա նաև բողոք հայտնեց, որ ստվերի դեմ պայքարելու համար պետք է հասցեներ ցույց տրվեն: «Անհասցե ստվերի դեմ չեն կարողանում պայքարել»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ մենք նման ենք մի պետության, որը հասել է կայարան, սակայն նրան չեն թողնում իջնել:

«Բրավո»,- Մելքումյանի ելույթին տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները թող ծափահարեն, ինչպես՝ Ռոնալդուին»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով. «Իսկ հիմա` «Բարսելոնա»: Նա ելույթ համար ձայն տվեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: