Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:
• Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:
• Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:
• Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանադամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ:
• Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին:
• Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար:
• Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաև Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը:
• Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատկվել այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:
• Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել:
• Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար: Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ: Արձանագրված դրական զարգացումներ
• Ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, ավարտման փուլին են հասել Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, շահագործման են հանձնվել 4 վերգետնյա անցումներ:
• «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 16 բուժհաստատության տրամադրվել է 44 անուն բուժսարքավորում` փոխարինելով մաշված և արդեն անպետք սարքավորումները:
• Մայրաքաղաքի փողոցներում և բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ, թվով 293 թեքահարթակ է կառուցվել նաև ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում: