Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վերջին մի քանի օրերի ընթացքում զանգվածային տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում Երեվանի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարությանը, ծառահատումներին եվ ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացմանը: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության, տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ որ անձի տրվել է սեփականության իրավունք եվ պետք է կատարվի կառուցապատում: 24.11.2010թ. ՀՀ բնապահպանության նախարարի եվ մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել է՝ մինչեվ ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը:
ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» 15.03.2007թ. թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի Նոր-Նորք թաղամասի՝ ¶³ÛÇ åáÕ., µ³óûÃÛ³ óáõó³¹ñáõÃÛ³Ý ß³ñùáõÙ նշված են նաեվ վիշապաքար եվ տապանաքար հուշարձանները:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող՝ որոշակի տարածքներ:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված բանավոր տեղեկատվության՝ մասնավորեցված հողամասը գտնվում է վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած եվ առանձնացված տարածքում:
Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը՝ մեզ մոտ առաջացել են հետեվյալ հարցերը.
1.ովքեր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած եվ առանձնացրած հողամասերի օտարման համար,
2. ովքեր են տվյալ տարածքում տվել եվ համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):
Հաշվի առնելով վերոգրյալը եվ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաեվ միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար:
Խնդրում եմ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»,- ասված է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրված բաց նամակում :