Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը կայացած ժողովրդավարական երկիր չէ, եւ շատ դեպքերում օմբուդսմենը վերականգնում է իրավունքը հենց այն պաշտոնյայի միջոցով, որն արել է այդ խախտումները. ՄԻՊ պաշտոնում իր վերջին ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Հարությունյանը: Ըստ նրա` պաշտոնյան պետք է ընդունի, որ ինքը նման խախտումներ է արել եւ օմբուդսմենի հետ միասին նպաստի դրանց բացահայտմանը, թեեւ դա դժվար է:
Օմբուդսմենը նաեւ նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին հաջողվել է հեռու մնալ քաղաքական տարբեր գործընթացներից: «Ե ՜վ իշխանական ուժերն են պարբերաբար դժգոհել մեզանից, ե ՜ւ ընդդիմադիր, բայց այն, որ մենք, այնուամենայնիվ, կարողացանք չձուլվել ո ՜չ մեկ, ո ՜չ էլ մյուս կողմին, կարծում եմ` մեծ արդյունք է»,- նշեց Ա. Հարությունյանը` հավելելով, սակայն, որ այդ հարցում ինքը լիարժեք բավարարված չէ, եւ դեռ անելիքներ կան:
Արմեն Հարությունյանի խոսքով` սա հաջորդ օմբուդսմենի համար ամենամեծ մարտահրավերն է: «Նա պետք է ուղղակիորեն պատրաստ լինի քաղաքական շանտաժի»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը: