Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։ «Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»:
Արդեն հրապարակված մոտեցումներում, նախագծում սահմանադրական խախտումներ, ինքնիրավչություն չկա՞: «Բա նիստն ինչի՞ համար է, որ հասկանանք` ինչ են ուզում, ինչ է արվում»:
Ի դեպ, հունվարի 14-ին լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, եւ կարող եք նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հնարավո՞ր է առաջիկայում նման քայլի դիմեք։ «Նման հարց մենք չենք քննարկում. կարծում եմ` վարչապետը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը, հետեւաբար, այդ հարցն օրակարգում լինել չի կարող»: