Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր կառավարության նիստում արտերկիր մեկնած քաղաքացիների կենսաթոշակը վճարելու վերաբերյալ ԼՀԿ առաջարկը մերժելուն։
«Ուժի մեջ է մնում նախկին իշխանությունների կողմից ընդունված խայտառակ իրավակարգավորումը...
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչ վերաբերում է կառավարության կողմից նշվող այն հիմնավորմանը, թե մեր կողմից առաջարկվող կարգավորման պարագայում հնարավոր է, որ մահացած անձանց փոխարեն կենսաթոշակն ստանան այլ անձինք, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայումս մեզ հասանելի տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս իրականացնել մինիմալ և օպտիմալ վարչարարություն՝ ստուգելու համար անձի ողջությունը և ըստ այդմ վճարելու նրա կենսաթոշակը։
Սա ամոթալի պահվածք է, որին մենք շարունակելու ենք հակադրվել»: