|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ դա լինի, պետք է ընթացակարգը պահպանվի և անցնի խորհրդարանով, սակայն այս անգամ խորհրդարանը շրջանցվել է, ու մեր զինվորները գնացել են` առանց խորհրդարանի հաստատման. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ձևավորել խումբ և մեկնել Սիրիա՝ այցելելով այնտեղ հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբին:
Պատգամավորը հայտնեց, որ այսօր արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների փակ նիստում իր առաջարկը մերժվել է: «Բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խորհդարանական վերահսկողության այլ լծակներ կլինեն, թեև ես, մեծ հաշվով, չեմ պատկերացնում, որ եթե այց չկա, ի՞նչ պետք է անենք, չգիտեմ»,- ասաց Մարուքյանը: