|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՍԴ-ում ընթացող քննության ժամանակ ՍԴ դատավորները հնչեցնում են այն օբյեկտիվ ու անաչառ հարցադրումները, որոնց մասին բարձրաձայնում են հանրությունը, պատգամավորները, «Դեմ եմ» շարժումը:
Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր համար դեռևս հստակ չէ, թե ՍԴ դատավորների անաչառ հարցադրումները կվերաճե՞ն, արդյոք, նույնքան անաչառ վերջնական որոշման:
«Արդյո՞ք ՍԴ վերջնական վճիռը կլինի նույնքան անաչառ, որքան դատավորների հարցադրումներն էին: Այստեղ է, որ ես ունեմ վերապահում: Թող ես լինեմ այս երկրի վերջին պեսիմիստը, բայց ես չեմ հավատում, որ ՍԴ-ն կկայացնի մի վճիռ, որը կհանի անընդունելի կուտակային պարտադիր բաղադրիչը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե պարտադիր բաղադրիչը մնա, ապա ՍԴ ցանկացած վճիռ լինելու է որպես կոսմետիկ փոփոխություն: