|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Նիդերլանդների հայկական համայնքի ներկայացուցիչները երկրի խորհրդարան են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով խնդրագիր:
Փաստաթղթում նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումը նույնքան կարեւոր է, որքան այլ ժողովուրդներինը, օրինակ` Կոսովոյինը, որի անկախությունը Նիդերլանդները ճանաչել է:
«Չի կարելի առաջնորդվել բացառապես աշխարհաքաղաքական, առեւտրատնտեսական եւ էներգետիկ շահերով»,- ասում են խնդրագրի հեղինակները եւ կոչ անում Նիդերլանդների խորհրդարանին դատապարտել ադրբեջանական վարչակազմի բռնությունները, ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի իրադրությանը, վերանայել Բաքվի հետ հարաբերությունները եւ նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` հարգելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Խնդրագիրը հանձնվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նեբահաթ Ալբայրակին, որն էլ վստահեցրել է, որ հանձնաժողովը կքննարկի խնդրագրում բարձրացված հարցերը:
Փաստաթուղթը ներկայացվելու է նաեւ երկրի արտգործնախարարին, Սենատի նախագահին, ԵԽԽՎ-ում եւ ԵԱՀԿ-ում նիդերլանդական պատվիրակությունների ղեկավարներին: