Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը խտրական մոտեցում է ցուցաբերում թե' տարիքային, թե' ֆինանսական տարբեր վիճակներում գտնվող անձանց նկատմամբ. այսօր Սահմանադրական դատարանում ասաց փաստաբան Մերի Խաչատրյանը` ներկայացնելով դիմումատու կողմին, ոը վիճարկում է վերոնշյալ օրենքի սահմանադրականությունը:
Մ. Խաչատրյանը, հղում անելով Սահմանադրությանն ու միջազգային կոնվենցիաների այն հոդվածներին, որոնցով արգելվում է խտրականությունն ու ամրագրում բոլոր անձանց հավասարությունը, նշեց, որ պետության որոշակի գործողությունները սահմանափակվում են հետևյալ նորմերի միջոցով:
Փաստաբանը նշեց, որ ողջամիտ չէ և ոչ իրավաչափ միջամտություն է ենթադրում այն սահմանումը, որ տարբեր երկամուտներ ունեցող անձինք պետք է տարբեր չափի գումարներ վճարեն կուտակային հիմնադրամներ, ինչպեսև պետության կողմից տրվող հատուցումները նույնպես տարբեր են:
Խտրականություն է նաև այն, որ 1974 թվականից հետո ծնված մարդկանց վրա ֆինանսական բեռ է դրվում, և նրանք անհավասար պայմաններում են հայտնվում նշված թվականից մեկ օր շուտ ծնված մարդկանցից:
Մյուս կողմից` սահմանափակվում է անձի` իրեն պատկանող սեփականությունը տնօրինելու իրավունքը: Եվ անձինք հայտնվում են վատթար վիճակում, այնինչ` իրավական առումով անձին վատթար վիճակում դնող իրավանորմերը հետադարձ ուժ չունեն:
Իր ելույթը Մ. Խաչատրյանը եզրափակեց Բարձր դատարանին ուղղված խնդրանքով` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5 և 7 հոդվածների սահմանադրականությունը քննելը: