Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Իրանի իշխանությունները հայտնում են, որ շուտով պատասխան հարվածներ կհասցնեն Իսրայելին և Միացյալ Նահանգների ռազմավարական շահերին Մերձավոր Արևելքում։
Խնդիրն այն է, որ Իրանն այլևս չի կարող չպատասխանել Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողություններին։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ներգրավված է, սակայն կուլիսային մակարդակում առայժմ։
Ակնհայտ է նաև, որ Իրանը հիմա ունի միայն երկու ճանապարհ՝ համաձայնել ԱՄՆ պահանջներին և հրաժարվել միջուկային ծրագրից վերջնականապես, և/կամ պատասխանել Իսրայելին մտնելով լայնամասշտաբ բախման մեջ։
Երկու դեպքում էլ տարածաշրջանի դեմքը էապես կփոխվի։ Մասնավորապես՝ Իրանի թուլացումը կհանգեցնի Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճին և նրանց տարածաշրջանային ծավալապաշտական նպատակների իրականացմանը։ Պատահական չէ, որ դեռ Իսրայելի կողմից հարվածներ չհսացրած, արդեն իսկ Թուրքիան և Ադրբեջանը մի քանի զորավարժություններ, ռազմական տեղաշարժեր, կատարեցին, զորքեր կուտակեցին սահմանային տարբեր գոտիներում։
Իրանի համար հիմա օրախնդիր է ռազմավարական առանցքի ձևավորումը և անհրաժեշտ ռազմական և քաղաքական ճնշման օպերացիաների ձեռնարկումը․․․»։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։