|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իսրայելը հայտնում է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորի մասին․ գրում է The Jerusalem Post-ը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել, երկրի տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Նշվւմ է, որ հրշեջ խմբեր են ուղարկվել Թել Ավիվ և Ռամաթ Գան՝ Իրանի հարվածների հետևանքով բռնկված հրդեհների մասին հաղորդագրություններից հետո։ Գործակալությունը հաղորդում է, որ Թել Ավիվին մեծ վնասներ են հասցվել, իսկ Ռամաթ Գանում առկա են «կառուցվածքային վնասներ»։
Այլ ԶԼՄ-ներ մանրամասնում են, որ շենքերի փլուզում է տեղի ունեցել ու Թել Ավիվում և Ռամաթ Գանում փլատակների տակ մարդիկ կան։