|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելը կրկին հարվածել է Իրանի Նաթանզի միջուկային հարստացման կայանին։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Իրանի պետական հեռուստատեսությունը և «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել են հարվածի մասին՝ ցույց տալով, որ Իսրայելի հարձակումները շարունակվում են լուսաբացից մի քանի ժամ անց։
Պետական հեռուստատեսությունը նաև հաղորդել է Շիրազում և Թավրիզում տեղի ունեցած հարձակումների մասին։
Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հաստատել է Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։