Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվեց գումարի դիմաց բանակում ծառայության ժամկետը կրճատելու մասին ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը։ Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանը դիմելով նախագծի հեղինակին հետաքրքրվեց․ «Պարոն Սարգսյան, օրենքի հիմնավորման մեջ նշել եք, որ այս օրենքը բարձրացնելու է զինծառայության գրավչությունը։ Մեր մոտ 25-օրյա հավաքները լավ օրից չի, որ կազմակերպում ենք ու տանում ենք մարտական հերթապահության մարդկանց, այլ ոչ թե՝ գիտելիքները բարձրացնելու։ Անում ենք, որովհետև պայմանագրայինների քանակը և պարտադիր զինծառայողների քանակը չի բավարարում մեր պետության անվտանգությունն ապահովելու համար։ Ասում եք՝ այս ծրագրով մենք լրացուցիչ մարդ ենք բերելու, ուզում եմ հասկանալ որտեղի՞ց ենք բերում, եթե այդ մարդը պատրաստ է պայմանագրային դառնա, այսօր բավականին թափուր հաստիքներ ունենք, որը կարող է լրացնի, գրավչությունն ինչո՞վ եք ապահովում ու ինչո՞վ եք լրացուցիչ մարդ ներգրավում զինծառայության մեջ»։
Հայկ Սարգսյանի պատասխանից հետո Արգիշտի Գևորգյանը նչշեց, որ այն, ինչ ասում է Հայկ Սարգսյանը, բերված օրենքի նախագծի հետ ոչ մի կապ չունի։
«Դուք ասում եք՝ 18 ամիս սարքենք ծառայությունը, այս օրենքը դրա մասին բառ անգամ չի ասում, դուք ասում եք՝ հավելավճար տանք կամ ավել վճար տանք, 100000 դրամ սարքենք, 500000 դրամ սարքենք, բայց այս նախագծով բան չի փոխվում։ Ասում եք՝ ում կարողացել ենք մինչև հիմա տանենք, ով խեղճ ու կրակ է, դրան էլի տանենք, ով կարող է 24 միլիոն վճարի, թող չգա ուրիշ տեղ վճարի, թող գա մեզ վճարի այդ 24 միլիոնը»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։
Հիշեցնենք, քննարկելուց հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին։
Մանրամասն՝ տեսանյութում։