|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի դեմ ռազմական հարվածների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ հրահանգներ է տվել Իսրայելի քաղաքացիներին և ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Իսրայելի ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում կփակվեն, և հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվի», – նշվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը տեղեկացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելցիների համար հասանելի կլինի առցանց ձևաթուղթ՝ իրենց գտնվելու վայրի և ներկայիս կարգավիճակի մասին տեղեկացնելու համար։Նմանատիպ ձևաթուղթ նախարարությունը տրամադրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո՝ պահեստազորայինների վերադարձը համակարգելու և անհրաժեշտության դեպքում փրկարարական թռիչքներ կազմակերպելու համար։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։