կարևոր
2575 դիտում, 19 ժամ առաջ - 2025-06-13 13:11
Տարածաշրջան

Եթե ԱՄՆ-ն չզսպի Իսրայելին, ռիսկային վիճակում է հայտնվելու ողջ տարածաշրջանը, ցավոք, նաեւ Հարավային Կովկասը. Խանլարյան

Եթե ԱՄՆ-ն չզսպի Իսրայելին, ռիսկային վիճակում է հայտնվելու ողջ տարածաշրջանը, ցավոք, նաեւ Հարավային Կովկասը. Խանլարյան

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնարավոր չէ վերջնական բան ասել. որքան գիտեմ, արդեն Իրանի կողմից 100–ից ավելի անօդաչու թռչող սարքեր են ուղղվել դեպի Իսրայել. NEWS.am-ի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների թեկնածու, Իրանի Մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը։

«Զոհերի անուններին, որ ծանոթացա, բավականին ցավալի էր, բավականին բարձրաստիճան մարդիկ են զոհվածները, որոնց համար ցավակցում եմ Իրանի ժողովրդին»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք Իսրայելը նպատակ ուներ խափանել ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնց 6-րդ փուլը նախատեսված էր կիրակի, Խանլարյանը դրական պատասխանեց. «Կարծում եմ՝ այո։ Բանակցությունները տեղի չեն ունենա, որովհետեւ հանգամանքները բավականին ծանր են, չգիտեմ՝ ինչ պետք է լինի։ Տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հավանականություն գոյություն ունի։ Եթե խոշոր տերությունները, ԱՄՆ–ն չփորձեն զսպել Իսրայելին, կարծում եմ՝ բավականին ռիսկային վիճակում է հայտնվելու ամբողջ տարածաշրջանը, ցավոք, նաեւ Հարավային Կովկասը»։

Ինչ վերաբերում է Իրանի կողմից Իսրայելին պատասխան տալու բնույթին, նա ասաց. «Պատասխանի բնույթը չեմ կարող ասել, բայց հաստատ շատ կոշտ պատասխան կլինի, անգամ ավելի ուժեղ, քան տեղի է ունեցել այս առավոտ»։