Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 11-ին Խաչվերացի տոնն էր, եւ Երեւանի բոլոր գերեզմանատները լիքն էին մարդկանցով, ովքեր գնացել էին խնկարկելու իրենց հարազատների հոգիների հանգստության համար:
Ամեն տարի տոներից առաջ մեր հոգեւոր սպասավորները հորդորում եւ տեղեկացնում են մարդկանց, որ տոն օրերին գերեզման գնալ պետք չէ: «Մեռելոցը սովորաբար երկուշաբթի օրն է լինում, եւ մարդկանց հատուկ հանգստյան օր է տրվում` գերեզմանատուն այցելելու համար»,- ասում է Հայ Առաքելական եկեղեցու խնամակալների խորհրդի նախագահ Ծովինար Դավթյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, Հայ առաքելական եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են: Այդ օրերին եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստի պատարագ, որի ավարտից հետո մարդիկ գնում են գերեզմանատուն` խնկարկելու և աղոթելու հանգուցյալների հոգիների փրկության համար:
«Մեզ մոտ ընդունված է, որ կիրակի օրը գնում ենք գերեզման նոր մեռելների համար (ում տարին դեռ չի լրացել), իսկ երկուշաբթի` հին մեռելների համար»,- մեկնաբանում են մարդիկ:
Կարծում եմ` կապ չունի` մեռելը հին է, թե նոր, միեւնույն է, տոնական օրերին գերեզման գնալ չի կարելի. ինչ է` նոր մեռելները տոնը նշել չե՞ն ցանկանում, որ գնում` անհանգստացնում են:
Կ.Հ.