|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Լրագրող Վահե Մակարյանին ուժով դուրս են հանել ԱԺ-ից։ Լրագրողը գրել է․
«ՊՊԾ աշխատակիցները Ալեն Սիմոնյանի ու իր ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հրահանգով ինձ ուժով դուրս հանեցին խորհրդարանից` ապօրինի կերպով թույլ չտալով գտնվել այն հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էր ինձ այդ նիստին հրավիրած պատգամավորը` Գեղամ Մանուկյանը: Սա ԱԺ ղեկավարության կողմից հերթական ապօրինությունն ու մանրախնդիր արարքն է իմ հանդեպ, որը մի օր անպայման իր համարժեք պատասխանը կստանա: Ի դեպ, շնորհակալ եմ բոլոր լրագրող գործընկերներիս»։