Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ խորհրդարանն ընդունեց երեկ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված բոլոր նախագծերը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քվեների` 59 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։
96 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 104 կողմ քվեներով։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 102 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ձայների` 93 կողմ, 6 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 110 կողմ քվեներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց ձայների` 100 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: