|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանը հաստատել է սրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները։ «Իռնա» գործակալությունը հրապարակել է նրանց լուսանկարները։
«Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական և քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում»,-հայտնում է իրանական աղբյուրը։
Գեներալ-մայոր Բաքերին և գեներալ-մայոր Սալամին սպանվել են ուրբաթ գիշերը Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում։ Ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեն նույնպես սպանվել է Իսրայելի հարվածների արդյունքում։
Սպանվել է նաև «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը։ Զոհերի թվում են Մոխրամադ-Մեհդի Թեհրանչին, միջուկային գիտնական և Իսլամական Ազատ համալսարանի նախագահ, և Ֆերեյդուն Աբբասին, նույնպես միջուկային գիտնական և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար։