Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճանապարհատրանսպորտային պատահարների կամ երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքների համաչափությունը, արդարացվածությունը ուսումնասիրող աշխատանքներում, ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, խնդրահարույց, բայց շատ հետաքրքիր մոտեցումներ էլ են դիտարկվում: Այսօր նախարարը լրագրողներին ներկայացրեց արեւմտաեվրոպական մի շարք երկրներում կիրառտվող մոտեցումը, ըստ որի` տուգանքները մարդուն նշանակվում են' ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:
«Օրինակ` եթե տվյալ վարորդը մեծահարուստ է' ապահովված է, նրան տուգանք չի նշանակվում, այլ տիպի տույժեր են նշանակվում, օրինակ` հանրային աշխատանք: Որովհետեւ ենթադրվում է, որ նրանց նշանակված տուգանքը չի հասնի իր նպատակին, քանի որ նա վճարունակ է, կարող է վճարել ու նորից խախտում անել, այսինքն' նրա համար որեւէ խնդիր այստեղ չկա: Բայց հանրային աշխատանքին մասնակցելը, օրինակ` փողոց մաքրելը, եթե պատկերացնենք, ավելի շատ կաշկանդող նշանակություն կունենա, քան 5 կամ 10 հազար դրամ տուգանք վճարելը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Լրագրողներին հորդորելով այս օրինակը հրապարակումների վերնագրեր չդարձնել` նախարարը կրկնեց, թե այս մոտեցումը կարող է վիճահարույց լինել, բայց նաեւ այս համատեքստում պետք է դիտարկել, թե որ տուգանքը կամ տույժի տեսակն է, որ կլինի կաշկանդող եւ տվյալ խախտումից զերծ մնալու առումով առավելապես կհասնի իր նպատակին, այն է' կունենանք ավելի անվտանգ երթեւեկություն: