Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հայրենակիցներ, փետրվարի 9-ին ԱԺ-ում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
Վարչական տույժերից և տուգանքներից զատ՝ առաջարկվեց կիրառել լրացուցիչ վարչական տույժ՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:
Ամենևին դեմ չլինելով հանրային վայրերում առևտրի կարգավորմանը, այնուամենայնիվ, ունեմ որոշակի մտահոգություններ, որոնք ներկայացրի հարցուպատասխանի ժամանակ։ Մասնավորապես՝
Արդյո՞ք այս տեսակ առևտրով զբաղվող քաղաքացիների համար ստեղծվում են պայմաններ և այլընտրանք՝ իրացնելու գյուղմթերքը կամ այլ տեսակի ապրանքները։
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսական շուկաների, տոնավաճառների քանակը ավելացնելու ուղղությամբ։
«Քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»․ արտահայտությունն այլևս արդիական չէ՞։
Չափազանց կարևոր է, որպեսզի այս ամենից չտուժեն տասնյակ հազարավոր մեր քաղաքացիները՝ ունենալով ապրանքները իրացնելու և ապրուստի միջոցից չզրկվելու հնարավորություն։
Գյուղատնտեսական շուկաներից, տոնավաճառներից օգտվելը ձեռնտու է նաև սպառողի համար՝ որակի և մատչելիության առումով։
Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ