Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը՝ նոյեմբերի 5-ին, պիտի դուրս գանք փողոց, մեր բողոքի ձայնը հայտնենք ու թույլ չտանք Ադրբեջանին նվիրել Արցախն ու մեր երկրի նոր տարածքները։ Ու չպետք է բավարարվել միայն վաղվանով։ Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «2020 թ. նոյմեբերի 9-ից հետո մեզանից շատերը հավատացին թշնամական քարոզին, որ պետք է տանը մնալ, փողոց դուրս չգալ, չբողոքել ու չհեռացնել կապիտուլյանտներին ու ամեն բան իր հունով կկարգավորվի:
Դրանից հետո մի ամսվա ընթացքում` 2020-ի դեկտեմբերին կապիտուլյանտը թուրքերին նվիրեց նոր տարածքներ Արցախից ու Սյունիքից, Գորիս-Կապան ճանապարհը: Հետո մենք էլի լռեցինք ու 2021 մայիսին թուրքերը գրավեցին Սյունիքից ու Գեղարքունիքից նոր տարածքներ: Էլի լռեցինք։
Հետո եղավ 2021-ի հուլիսը, ապա 2022-ի փետրվար-մարտը, հետո 2022-ի սեպտեմբերը, երբ թշնամական զորքերը փաստացի հասան Ջերմուկ։
Ու նույն պատմությունը կրկնվեց ամեն հաջորդ անգամ. մեր լռության բարձր հովանու ներքո թուրքերը կապիտուլյանտների օգնությամբ գրավում են մեր տարածքները, իսկ մենք տարբեր պատճառաբանություններով դուրս չենք գալիս փողոց, չենք հեռացնում կապիտուլյանտներին, որ նոր տարածքներ չկորցնենք ու մեր պետությունը փրկենք։
Վաղը՝ նոյեմբերի 5-ին պիտի դուրս գանք փողոց, մեր բողոքի ձայնը հայտնենք ու թույլ չտանք Ադրբեջանին նվիրել Արցախն ու մեր երկրի նոր տարածքները։ Ու չպետք է բավարարվել միայն վաղվանով։ Պետք է պայքարել ու լավ հասկանալ, որ առանց ազգային իշխանություն մենք դատապարտված ենք պարտվելու։
Ուրեմն կհանդիպենք վաղը 15:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանուն Արցախի ու Հավերժական Հայաստանի գաղափարի»: