Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցեցրին։
Առաջին խաղակեսում վատ չխաղացինք, ուղղակի պահերը չօգտագործեցինք։ Երկրորդ խաղակեսոմ ստացվեց հակառակը։ Գոլեր խփեցինք, որոնք ամենակարևորն էին։ Անդրադառնալով երկրպագուներին, ֆուտբոլիստը նշեց․ «Միշտ էլ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ, քանի որ մենք խաղում ենք նրանց համար, հաղթում ենք նրանց համար և ցանկանում ենք, որ ավելի շատ երկրպագուներ գան մարզադաշտ»։ Խոսելով հավաքականում, իր դերի մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանն ասաց․ «Անում եմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ օգնել հավաքականին և տանել թիմին իմ հետևից։ Լինում են դեպքեր երբ ստացվում է, լինում են դեպքեր որ՝ ոչ։ Չեմ կարող միշտ ես տանել հավաքականին իմ հետևից։ Տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և փոխարինել ինձ»,-ասաց Մխիթարյանը։ Հարցին, թե ինչպիսի մթնոլորտ էր հանդերձարանում խաղից հետո Մխիթարյանն ասաց․ «Տղաները ուրախ էին, բայց ուրախությունից չէինք գոռում, քանի որ դժվարին հաղթանակ էր և ֆիզիկական մեծ աշխատանք կատարեցինք»։