|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրաքյան «Օրենքի պետություն» քաղաքական խմբավորման անդամներից մեկը, ըստ արաբական «Ալ Մասդար» պարբերականի, հայտնել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները մի շարք պարտություններից հետո իրենց շարքերը բռնի համալրում են երեխաներով. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«ԻՊ-ը Թալ Աֆար քաղաքում առևանգել է 150 երեխա և բռնի համալրել, այսպես կոչված, «Խալիֆաթի կորյուններ» միավորումը»,- ասել է նա:
Արաբական պարբերականի աղբյուրի տվյալներով` երեխաները եզդի ընտանիքներից են, նրանց ստիպում են սպանել խաղաղ բնակիչների ու զինծառայողների` կիրառելով ականապատ մեքենաներ և մահապարտների գոտիներ: