Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին։ Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ պառակտման վտանգ չկա.
«Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»։
Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է։ «Ժողովուրդ»-ի այս հարցին հայ համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կապի մեջ եղել ենք, բայց հանդիպում չի եղել։ Այս շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաեւ Անդրանիկ Մանուկյանին։ Հուսով ենք՝ ներկա կլինի»։ Հետաքրքիր է՝ ուրիշ ինչ աստիճանի լրջության իրավիճակ պետք է լիներ, որ դեսպանը հանդիպեր հայ համայնքի ներկայացուցիչներին»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: