|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքոց համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,– ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասել է.
«Նրանով, ինչով որ մնացած կալանավորները. Ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում