Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՉԻ» տեղեկություններով` երգչուհի Նունե Եսայանը Երևանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորության կունենան երգարվեստ ուսումնասիրել և, առհասարակ, երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաև, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ «հավաքագրել» անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կառույցում:
Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանի հետ: Նա հաստատել է շրջանառվող տեղեկությանները` հավելելով. «Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորաթյուն չունեն վճարելու, բայց շատ տադանդավոր են, ինչ-որ բանով օգնել: Շատերն արդեն գիտեն այս նախաձեռնության մասին, օրական գալիս են, տեսանյութեր են բերում, ձայնասկավառակներ և այլն: Գործընթացն արդեն սկսված է, և մեկ տարի է, ինչ ես զբաղված եմ այդ գործով»:
Որտե՞ղ է լինելու հաստատությունը, ունենալո՞ւ է այն դպրոցի կամ կրթահամալիրի կարգավիճակ, թե՞ ոչ, ովքե՞ր են դասավանդելու երեխաներին կամ աշխատելու նրանց հետ: Այս և այլ հարցերին երգչուհու պատասխանները թերթը խոստանում է հրապարակել վաղվա համարում: