Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչև Ազգային ժողովի հերթական ընտրությունները մնում է ընդամենը մոտ կես տարի, սակայն քաղաքական դաշտում հերթական «ինտրիգն» է դրվել շրջանառության մեջ: Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կկայանա, չի կայանա հարցից քաղաքական և դրան մերձ շրջանակները սահուն անցում կատարեցին և սկսեցին ակտիվորեն քննարկել ՀՀԿ-ԲՀԿ իրական կամ հորինովի հակասությունները:
Եվ մեր սերիալասեր ժողովուրդն էլ, կարծես, կլանված հետևում է քաղաքական այս սցենարի զարգացումներին` մոռանալով, որ մի քանի ամիս անց խորհրդարանական ընտրություններ կոչվող միջոցառման ժամանակ որոշվելու է իր, իր ընտանիքի և մերձավորների համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցի պատասխանը՝ ո՞ր ուժի ներկայացրած ծրագիրն ու մոտեցումներն են իրատեսական, ո՞ր կուսակցության անցած ճանապարհն ու կադրային ներուժն է ավելի վստահություն ներշնչում, և ո՞ր կազմակերպությունն է, որ, ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, կկարողանա Հայաստանը դուրս բերել այն տեղապտույտից, որում հայտնվել ենք արդեն մի քանի տարի: Այս հարցերի պատասխաններն են, որ պետք է ընտրողին ներկայացնեն մեր քաղաքական կոչվող ուժերը:
Սակայն նրանց էլ, կարծես, հարցը դադարել է հետաքրքրել, և քաղաքական ու գաղափարական պայքարը փոխարինվել է խմբակային ու անձնական շահերի, ամբիցիաների, մանր ու մեծ բախումներով համեմված, պոպուլիստական հռետորաբանությամբ: Փաստորեն, նրանք դադարել են կատարել այն առաքելությունը, որը պետական համակարգում վերապահված է քաղաքական կուսակցություններին: