կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 19:40
Տարածաշրջան

Ադրբեջանցի փորձագետն առաջարկում է հայ օդաչուների մարմինները փոխանակել դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի հետ

Ադրբեջանցի փորձագետն առաջարկում է հայ օդաչուների մարմինները փոխանակել դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի հետ

Ադրբեջանական կողմի՝  Ղարաբաղում իրենց կողմից խոցված ուղղաթիռի հետ կապված  անհեթեթ հայտարարությունները չեն  դադարում զարմացնել:

 

Այսպես՝ echo.az կայքի հետ զրույցում ադրբեջանցի անկախ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հետևյալ հայտարարությունն է արել. «Հայ օդաչուների մարմինները պետք է փոխանակել մեր «գերիների»՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի հետ, որոնց կալանքի տակ են պահում Ստեփանակերտում: Իսկ մինչև շփման գծում հերթական մոնիտորինգի անցկացումը Ադրբեջանը պետք է հասնի միջազգային դիտորդների՝ ի դեմս դիվանագետների և ռազմական կցորդների, այցելությանը հայկական  խոցված ռազմական ուղղաթիռի անկման վայր»:

 

«Թող նրանք անձամբ համոզվեն, թե որտեղ է ընկել խոցված ուղղաթիռը»,- հավելել է նա:

 

Փորձագետը նաև նշել է, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին պետք չէ թույլ տալ անցկացնել մոնիտորինգ, որը ոչ ոքի պետք չէ, քանի որ այդ մոնիտորինգը ծառայում է միայն հայերի շահերին:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի  Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը ավելի վաղ  հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը, և Կասպրշիկին դիմելը չի օգնի հայերին»: