կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-26 16:52
Իրավական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած «գիշերային խուզարկության» կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած «գիշերային խուզարկության» կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրության հիման վրա ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին են ահազանգել դատապարտյալների հարազատներ և հայտնել, որ գիշերն ինչ-որ դիմակավորված անձինք ներխուժել են ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենք ու քարուքանդ արել դատապարտյալների խցերը: Ընդ որում, ըստ տեղեկությունը հաղորդողի, այդ ամենը կատարվել է երկու անգամ:

 շԱյս կապակցությամբ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ  ծառայողական քննություն է նշանակվել, որի շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ, բնականաբար, կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը:

ՄԻՊ-ը հոկտեմբերի 24-ին դեպքի մանրամասները ճշտելու նպատակով դիմել է արդարադատության նախարարություն` սեղմ ժամկետում ակնկալելով ստանալ իրականացված գործողությունների իրավական հիմքերը՝ խուզարկության արձանագրությունները, աշխատակիցների` առկա բացատրագրերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև առաջարկել  է իրականացնել ծառայողական քննություն՝ իրողությունը պարզելու համար: