|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ` ծառայողական քննություն է նշանակվել հունիսի 14-ին Սևան քաղաքի քննչական բաժնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:
Նշենք, որ այդ օրը քննչական գործողությունների ժամանակ քննիչ Ա. Մարտիրոսյանը և քննչական բաժնի պետ Վարդանյանը, անվայել պահվածք դրսևորելով, խոչընդոտել են ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանի մասնագիտական գործունեությանը: Միջադեպի արդյունքում կտրուկ վատացել էր Պետրոսյանի վստահորդ Անահիտ Մկրտչյանի ինքնազգացողությունը, և նա ուշագնաց էր եղել: