Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել էինք, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Տարոն Մարգարյանի` Կոմիտասի 56 հասցեում գտնվող շտաբում գումար են բաժանել, և որ «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցներն այդ նախընտրական շտաբ գումար են տարել:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով, նշանակվել է ծառայողական քննություն` կապված ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված ցուցակի հիման վրա:
Նշենք, որ «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում, ձեռնոցներ հագած, կարդում է Տարոն Մարգարյանի նշված շտաբից հայտնաբերված ցուցակները, որոնցում մանրամասն գրված է՝ որտեղ եւ ինչպես է հարկավոր ընտրողներին փոխանցել գումարը, ինչպես նաև հրապարակում է մի ցուցակ, որում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են, նաև` ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի համար: