Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից։ Հիշեցնենք, որ հենց նրա նախարար Եղած ժամանակ էր տեղի ունեցել առողջապահական կադրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ։ Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից։ Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որևէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ։ Վերջինս հրաժեշտ կտա նաև իր պաշտոնին, և եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններից հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։