կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 14:12
Տարածաշրջան

Հայերի ոսկորներից սոսինձ և կենդանիների կեր էին պատրաստում

Հայերի ոսկորներից սոսինձ և կենդանիների կեր էին պատրաստում

Հայտնի թուրք քաղաքական գործիչ Բասքըն Օրանի հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:

 

Այս օրերին, երբ երկիրը խայտառակություններով է լեցուն, ինչո՞ւ գրեցի այս հոդվածը: Գրեցի՝ հիշեցնելու համար այսօրվա ռասիստների` մինչև իթթիհատականները (երիտթուրքերը) ձգվող արմատների մասին:

 

Սիդնեյում 1997 թվականին` մահից առաջ, իր հիշողությունները թուրքերեն լեզվով ձայնագրել տված` ադանացի Մանվել Քըրքյաշարյան ուստայի վերջին ձայնագրությունը նրա որդի Ստեփանը հայտնաբերեց, եւ «Մ.Ք. անունով երեխայի տեղահանման մասին հուշերը» 5-րդ տպագրությանը այժմ սա էլ ենք հավելում: Հավելում ենք, ոչ թե այն բանի համար, որ 1924-25 թվականների մասին այս հավելյալ տեղեկությունների համար ծանոթագրություններ էի գրել, սակայն այն բանի, որ ես նույնպես ամբողջությամբ ծանոթ չեմ պատմությանը: Պատմությունը կներկայացնեմ այնպես, ինչպես ուստան ինքն է պատմել:

 

«Եվ ասացինք` սա Դեր Զորի անապատն է, շարունակություն ունի, դեռ պետք է շարունակենք: 1925 թվականն էր, ամառ, իսկ ես Հալեպի Թոփչույանների ավտոտնակում արհեստ եմ սովորում, այսինքն՝ աշխատում:

 

Մի օր մի բեռով լիքը ավտոմեքենա եկավ՝պարկերով բեռնված: Այնքան շատ էին բեռնել: Ասացի՝ ինչքան շատ են բեռնել, ծանր չէ՞: Ասացին՝ չէ’, ծանր չէ, թեթև է, ծանր է երևում, բայց թեթև է: Հարցրի՝ ի՞նչ կա պարկերի մեջ, ասացին՝ դրանք մի ժամանակ հայ արտագաղթողներին են պատկանել, նրանց տարան Դեր Զոր և այնտեղ էլ կոտորեցին, նրանց ոսկորներն են: Հարցրի՝ ի՞նչ են անելու ոսկորները: Ասացին, որ մի ընկերություն կա, հավաքում է այդ ոսկորներն ու ուղարկում Իսկենդերունի նավահանգիստ, որտեղից էլ՝ Եվրոպա, բայց պարզ չէ՝ ինչ են անելու:

 

Երևի ինչ-որ բանի համար էին օգտագործելու: Երկու անգամ նման ավտոմեքենա էր եկել: Եվրոպացիները հայերին որպես գործիք էին օգտագործում: Նույնիսկ նրանց ոսկորներից էին օգուտ ստանում»:

 

Այնքան զզվել է՝ չէի կարողանում հավատալ:

 

Ո՞վ գնեց, ո՞վ վաճառեց, ինչո՞ւ

 

Այս «ապրանքը» ներմուծող անգլիացի և ֆրանսիացի արդյունաբերողները ի՞նչ են անելու դրանց հետ: Պրոֆեսոր-բժիշկ ընկերոջս հարցրի: Այդ ժամանակ դրանցից սոսինձ, ժելատին և ակնոցի շրջանակներ են պատրաստել, մեկ էլ, կներեք, կենդանիների սնունդ (Եվրոպայում այժմ արգելված է կենդանիների սննդի մեջ ոսկորի օգտագործումը): Եվրոպացի արդյունաբերողների համար դա շատ էժանագին «հումք» էր:

 

Հին խայտառակություններն ու նորերը

 

Ներողություն եմ խնդրում, որ նման քստմնելի արարքն այսքան սառնասրտորեն ներկայացրեցի: Եվ այս ժամանակ, երբ երկիրը խայտառակություններով է լեցուն, ինչո՞ւ գրեցի 100 տարի առաջվա խայտառակության մասին: Գրեցի՝ հիշեցնելու «Ակօս»-ի առջեւ՝ «ապրեն Օգյուն Սամասթները, անիծվեն Հրանտ Դինքերը» պաստառը պարզող մտածողության առկայությունը : Հիշեցնելու այս ռասիստների՝ մինչև իթթիհատականները ձգվող արմատների մասին, նրանց մասին, որոնց «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ատում է:

 

Բասքըն Օրան

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի